▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քաղաքացիները ճիշտ են՝ ՔՊ-ն նորից սխալվեց»

Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ երևանցիներ, քիչ առաջ Երևանի փոքրամասնության ու 9% քվե ստացած «քաղաքապետը» հայտարարեց, որ թանկացած ու չբարեփոխված տրանսպորտի թերհավաքագրումները հասնում են մեծ ծավալների։
Սա այն է, ինչի մասին ես օրեր առաջ խոսել եմ։
Քաղաքացիները ճիշտ են՝ ՔՊ-ն նորից սխալվեց։
Հիմա՝ գտել են նոր մեղավորներ, հայտարարեցին, որ քաղաքացիների արդար բողոքն առ այն, որ բարեփոխում չկա ու չեն վճարում․ դրա միակ պատասխանատուներ կարգեցին վարորդներին։
Հարգելի՛ վարորդներ, մեր ու երևանցիների անունից խորին շնորհակալություն ձեզ, ձեր կատարած աշխատանքի համար։
Շարունակե՛ք ձեր միակ պարտականությունը, տեղափոխել ժողովրդին պատշաճ ու ապահով։
Էս աբսուրդին քիչ մնաց»։

Դիտեք նաև՝

Ավինյանը բարկացավ ու հորդորեց ավտոբուսի վարորդներին ներգրավել հավաքագրման պրոցեսում

Այս մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ 

«Հավաքագրումից կախված է արտաժամյայի վճարումները։ Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք մեր բոլոր աշխատակիցներին, բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաներով, բայց նրանք որևէ կերպ, որևէ պրոցեսի չեն մասնակցում։ Խոսքը, մասնավորապես,  հավաքագրման պրոցեսի մասին է։ Սա իրենց մեղքը չէ, ձեր դրվածքն է, որն անընդունելի է, առաջին օրվանից ասել եմ»։ 

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բակուր Կարապետյանը վստահեցրեց՝ այսօրվանից վարորդները հրահանգավորված են այդ մասին։

info@asekose.am/095519696
Հասարակություն more