▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 11.10-ին, 1968 թ. ծնված Մարատ Թ.-ն կամավոր հանձնել է 4.79 մմ տրամաչափի ատրճանակի՝ 8, «Կարաբին» տիպի հրազենի՝ 13, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի՝ 1, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 428 փամփուշտ:

***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 12.05-ին, 1976 թ. ծնված Ասատուր Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:

***
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 13-ին, 1960 թ. ծնված Ռիմա Գ.-ն կամավոր հանձնել է «ՊԱՐ-ԶԱՄ» տիպի հակատանկային նռնակ, 2 պայթեցնող սարք, 2 փամփշտատուփ` յուրաքանչյուրը լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 5,45 մմ տրամաչափի 107 և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ:

***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 14-ին, 1954 թ. ծնված Գարիկ Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺԿ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more