▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական գործարքների ստվերը

Ըստ մամուլի հրապարակումների, Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են ու դա տեղի է ունեցել հայտնի գործարար Սամվել Կարապետյանի ու ՀՅԴ ջանքերով: Հասարակության այն հատվածը, որ արյուն ու հեղափոխություն է տենչում, հիմա մի լավ անիծում է միջնորդներին, բայց ես կարծում եմ՝ նրանք ճիշտ են վարվել, ընդ որում՝ գիտակցում եմ, որ երկուսն էլ ունեն պրագմատիկ քաղաքական շահեր: Կարապետյանների ընտանիքը աստիճանաբար դառնում է հայաստանյան քաղաքական կյանքի երրորդ բևեռ.համենայն դեպս, տեանելի է, որ Կարեն Կարապետյանն՝ իր հարցազրույցներով, սահմանազատվում է թե իշխանությունների քաղաքականություից և թե հարթակային ընդդիմության հռետորաբանությունից: Թերևս եկել է այդ ընտանիքի քաղաքական ազդեցությունը ռեալիզացնելու ժամանակը, մանավանդ, որ Հովիկ Աբրահամյանը ենթարկվել է քաղաքական դևալվացիայի: Ասենք, չեմ բացառում, որ շուտով այս կառավարությունը դառնա հասարակության սոցիալական դժգոհությունների թիրախը ու վարչապետ նշանակվի Կարեն Կարապետյանը, հատկապես, որ այդ նշանակումը լրիվ համահունչ կլինի Հայաստանի եվրասիականացման իրողությանը: ՀՅԴ-ի համար այս տարին իդեալական է: Ցեղասպանության թեման միշտ ասոցացվել է այս կուսակցության հետ, ըստ այդմ՝ 100-ամյա տարելիցը հրաշալի առիթ է՝ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Իշխանությունն աստիճանաբար հրաժարվում է հայ-թուրքական արձանագրություններից ու դե ֆակտո նրա գաղափարական դատարկությունը կարող է «սնվել» դաշնակցական թեզերով՞ ՀՅԴ-ն կարող է վերադառնալ իշխանություն ու իր համեստ, բայց որոշակի մասնակցությունը բերել նաև 2017-2018թթ-ի գործընթացներին, այսինքն՝ իշխանության նոր կոնֆիգուրացիայի ձևավորմանը:

 

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more