▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբլուր» և Հաղթանակի զբոսայգի․ Թարմացվող

Քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբլուր» և Հաղթանակի զբոսայգի

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Հերոսների հիշատակը ամենից լավ պահելը՝ իրենց գործին հավատարիմ լինելն է․ սա այսօրվա ամենամեծ խորհուրդն է ու սա այն է, ինչ այսօր բավականաչափ բացակայում է հատկապես իշխանավորների մոտ ու սրա վերջը իսկապես պետք է տալ»,- Եռաբլուրում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել։

«Փաշինյանը՝ ձեզ, Ծառուկյանին, Կարապետյանին պատերազմի եռագլուխ կուսակցություն է անվանում»,- լրագրողի դիտարկմանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Եռագլուխը դա ինքն է, Ալիևը, Էրդողանը»։

Եթե մարդիկ համարում են, որ Արցախն իրենցը չէր, երևի ինչ-որ ճշմարտություն դրա մեջ կա։ Մենք էլ ենք համարում, որ այս պահվածքը, որ ցուցաբերում է գործող իշխանությունը, իհարկե, Արցախն իրենցը չէր։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրենք շատ արդյունավետ իշխանություն են, որովհետև դուրս են բերել Հայաստանն այն ճիրաններից, որում հայտնվել էր Արցախի շարժման արդյունքում։ Արդյունավետ լինելու համար իշխանությունը պետք է ունենա ծրագիր, այդ ծրագիրն իրագործողներ, երևի հենց դա ի նկատի ունի Փաշինյանը, որ հայտարարում է՝ «արդյունավետ իշխանություն ենք», որովհետև իրականացնում են այդպիսի ծրագիր՝ առանց շեղվելու»։

Նիկոլ Փաշինյանը երեկ Սյունիքում, խոսելով Արցախի մասին, հայտարարել էր, թե «այդ տարածքները երբեք էլ մերը չեն եղել»։

***

«Հունիսի 7-ին հայ ժողովուրդը պետք է միահամուռ կերպով ոտքի կանգնի ու թույլ չտա Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբակի վերարտադրությունը»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Արձագանքելով քարոզարշավի ժամանակ Փաշինյանի ելույթներին՝ Օհանյանը նշեց․ «Նա փորձում է պատերազմի պարտության մեղքը գցել բանակի վրա, զինվորականների վրա, գեներալների վրա»։

Մայիսի 9-ը երեք տասնամյակ առաջ Շուշիի ազատագրմամբ հայերիս համար դարձավ եռատոն․ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակ, Շուշիի ազատագրում և Արցախի ՊԲ-ի կազմավորում։ Ցավոք, Արցախն այսօր օկուպացված է, արցախահայությունը՝ տեղահանված։

Դիտեք նաև՝ 

Մեծ Հաղթանակի արդիականությունը պահպավում է՝ չնայած ներկայիս համաշխարհային իրադարձություններին․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

Լրագրողների հետ զրույցում Սերգեյ Կոպիրկինը հիշեցրեց, որ բոլոր խորհրդային հանրապետությունների ժողովուրդները, այդ թվում՝ Հայաստանը, վճռորոշ ներդրում ունեցան Հաղթանակում։

«Այդ սարսափելի և փառահեղ իրադարձություններից քաղած դասերն ավելի արդիական են, քան երբևէ։ Եվ մեր ժողովուրդներին միավորող ամենակարևոր տարրերից մեկը հարգանքն է նրանց հիշատակի նկատմամբ, ովքեր մեզ համար նվաճեցին այս Հաղթանակը։ Հաղթանակ, որը թույլ տվեց մեզ ապրել խաղաղ, մարդկային արժանապատվությամբ և ազատ։ Մենք իրավունք չունենք մոռանալու դա»։

***

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իրական խաղաղության մեջ ենք ապրում․ «Խաղաղ ՀՀ-ում ենք ապրում»,- նշեց նա։

***

Մենք չենք կարող հետևել, թե ով ինչ հայտարարություն է անում, այս առումով կարծում եմ` կարևոր է, թե Հայաստանն ինչպիսի հայտարարություններ է անում, և Հայաստանն ինչպիսի դիրքորոշում է հայտնում. Արմեն Գրիգորյանը՝ Զելենսկու հայտարարարությունների մասին

Զելենսկին Երևանում հայտարարել էր, թե ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով՝ մեկնաբանելով այն լուրը, որ 2026 թվականին Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի:

***

«Ես դա չէի անվանի ճգնաժամ»․ ՀՀ արտգործնախարարի տեղակալը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Հայ-ռուսական հարաբերություններն ունեն երկար պատմություն, ներկայում որոշ խնդիրներ, որոշ հարցեր կան, որոնք մենք քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ։ Ես դա չէի անվանի ճգնաժամ։ Բոլոր այս իրավիճակներում, երբ աշխարհում կան նման զարգացումներ, նորմալ է, երբ առաջանում են հարցեր միմյանց նկատամմաբ, և մենք փորձում ենք երկխոսության միջոցով հասցեագրել այդ բոլոր հարցերը»,- լրագրողների հարցերին պատասխանել է Մնացական Սաֆարյանը, նշելով, որ դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, փոխանցել են հայտագիր․

«Եթե կարիք լինի, մենք դրան կպատասխանենք։ Այն կապված էր այստեղ կայացած գագաթնաժողովի հետ»,- ասել է Սաֆարյանը՝ չմանրամասնելով հայտագրի բովանդակությունը՝ Զելենսկիի հայտարարությա՞ն առնչությամբ է, թե ոչ։

***

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ասաց, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները կասեցված չեն․ աշխատանքները շարունակվում են։ «Էս փուլում մշակում ենք փաստաթղթային բազան, որն անհրաժեշտ կլինի աշխատանքները շարունակելու համար»,- ասաց նա։

***

«Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվելու»․ ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը «Հաղթանակ» զբոսայգում պատասխանել է լրագրողների հարցերին, այդ թվում ռազմական ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության քննարկվող հարցերի մասին

«Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական, պաշտպանական քաղաքականության ոլորտում»,- նշել է Արման Սարգսյանը։
info@asekose.am/095519696
Հասարակություն more