▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանի կյանքում նոր տղամարդ կա

Կատակերգու Փիթ Դևիդսոնից բաժանվելուց հետո Քիմ Քարդաշյանը դեռ նոր զուգընկեր չի գտել, բայց կա մի տղամարդ, որով հետաքրքրված է նա։ Այս մասին հայտնել է US Weekly հրատարակության աղբյուրը։

«Քիմը պաշտոնապես ոչ մեկի հետ չի հանդիպում, բայց կա մեկը, որով նա հետաքրքրված է: Առայժմ նրանց միջև միայն թեթև սիրախաղ կա, բայց նրանք դեռ ժամադրության չեն գնացել», - ասել է պորտալի զրուցակիցը:

Նա նշել է, որ հեռուստաաստղը «հետաքրքրված է, որ ամեն ինչ ավելի հեռուն գնա» անհայտ անձի հետ, բայց կփորձի դա գաղտնի պահել սկզբնական փուլում։

«Նա դեռ պատրաստ չէ ժամադրության գնալու, քանի որ չի ցանկանում, որ դա կարևոր թվա», - ասել է աղբյուրը:

Նա բացատրել է, որ երբ Քիմ Քարդաշյանը հանրության «աչքի առաջ» ժամադրության է գնում, ամեն ինչ սկսում է արագ շարժվել։

«Բայց կա մեկը, ում վրա նա աչք է դրել, և ուզում է տեսնել, թե դա ուր կտանի»,- եզրափակել է հեռուստաաստղի ընկերուհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more