▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննարկվել է թափուր մնացած պաշտոնների հարցը.«Ժողովուրդ»

Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: «Ժողովուրդը» երկու օր առաջ տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ի այս ԳՄ նիստը հատուկ է չորեքշաբթի օրը հրավիրվել,  որպեսզի այսօրվա կառավարության նիստի նախօրեին կադրային հարցերը  քննարկվեն: Նիստի ավարտից հետո երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ԳՄ նիստում քննարկվել է թափուր մնացած պաշտոնների հարցը: Աշոտյանն անուններ չի տվել, հայտարարել է միայն, որ նշանակումների մասին կհայտարարվի ՀՀ Կառավարության այսօր կայանալիք նիստում: Ներկայումս թափուր են ՀՀ տարածքային կառավարման նախարարի, փոխվարչապետի, նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղարի եւ Վայոց ձորի մարզպետի պաշտոնները: Երեկվա դրությամբ հայտնի էր միայն Վայոց ձորի նոր մարզպետի անունը` այդ պաշտոնում կնշանակվի Վայքի ՀՀԿ-ական քաղաքապետ Հարություն Սարգսյանը:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more