▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քո անցյալը, որ կանչի քեզ, դու կգնա՞ս». Աննա Սիմոնյանի նոր հրապարակումը

ԱՄՆ-ում բնակություն հաստատած պարուհի, դերասանուհի Աննա Սիմոնյանը ինստագրամյան իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել և կից գրառում կատարել.

«Դու ինքդ քեզ կարոտած կա՞ս։

Հին օրերից փայտե կարկաս դարձած քո անցյալը, որ կանչի քեզ, դու կգնա՞ս։

Քեզ օտար աչքով նայած կա՞ս։

Ինքդ քեզ հետ վստահաբար փախնել հեռու աշխարհի ծայրը, դու կարա՞ս։

Ես ինձ ստվերն իմ չեմ վստահի, իսկ դու հավերժ խոստում կտա՞ս»,- գրել էր Աննան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Աննան և ամուսինը՝ Մովսես Երեմյանը, սոցիալական իրենց էջերից հեռացրել են համատեղ բոլոր լուսանկարները և դադարել են հետևել իրար սոցկայքերում։ Այս ամենը թույլ է տալիս մտածել, որ զույգը կա՛մ բաժանվել է, կա՛մ էլ խնդիրներ ունի հարաբերություններում։ Մովսեսը և Աննան ո՛չ հերքել, և ո՛չ էլ հաստատել են այս տեղեկությունը։

Նշենք նաև, որ զույգը մեկ որդի ունի՝ Անրին։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more