▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քո ասած խաղաղությունը թուրքի տակ պառկելն է, թուրքի կողմից շինվելն է...Տիգրան Վարդանյանն՝ Արսեն Թորոսյանին

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի գրառումը․ «Թորոսյան Արսենին

Կարդացի գրառումդ, որտեղ ասում ես, թե խաղաղությունն անգին է, որ 30 տարի առաջ ու հենց այդ նույն 30 տարին սխալվել ենք, երբ ընտրել ենք պատերազմն ու մահը: Ասում ես, որ սխալվել ենք ու պետք է հաշվի նստենք իրականության հետ: Այն, որ դու շարքային թուրքական ագենտուրայի գործակալ ես, դա ինձ համար ակնհայտ է, բայց փորձեմ հնարավորինս մեղմ ու առանց հայհոյանքի արձագանքել քո հակահայկական գրառմանը, որը դու փորձում ես հրամցնել իմ ժողովրդին:

30 տարի առաջ` Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, հայ ազգն ապացուցեց, որ ունի արժանապատվություն: Այո՛, իմ ավագ սերունդը կռվեց ու հաղթեց, իսկ շատերն ել դարձան հավերժության բանակի զինվորներ: Աշխարհասփյուռ հայությունը պաշտպան կանգնեց արցախահայությանը, որովհետև նրանց ևս սպասվում էր ցեղասպանություն, ջարդ, կոտորած: Նույն կերպ, ինչպես դա տեղի ունեցավ Բաքվում ու Սումգայիթում ապրող հայերի նկատմամբ: Իրենք ապացուցեցին, որ Հայ ազգն ունի ապրելու իրավունք, խոսելու ձայն:

Մինչ 2018թ. քչից, թե՞ շատից, լավից, թե՞ վատից, թերություններով, թե՞ ձեռքբերումներով, վերելքներով, թե՞ վայրէջքներով, մենք պաշտպանում ու փայփայում էինք մեր ձեռք բերված անկախությունն ու երկու հայկական Հանրապետությունները: Ցավոք, 2018-ից սկսված ամեն ինչ փոխվեց: Իշխանությունը բռնազավթեցին ձեր նման սրիկաները: Արեցիք դա թուրքադրբեջանական փողերով ու դրանց բարձր հովանու ներքո: Դագաղներ պարացնելով եկաք իշխանության ու 10.000-ից ավել դագաղ «նվիրեցիք»` ձեր ապիկար, տգետ ու ապաշնորհ կառավարման արդյունքում պատճառ դարձաք քովիդից հազարավոր մարդկանց մահերի, իսկ ձեր գլխավոր վիժվածքն էլ պինցետով ու մի բաժակ օղիով էր այն պատրաստվում բուժել, ու ձեր կողմից սանձազերծված, հրահրված ու պայմանավորված պատերազմի ժամանակ սպանեցիք հազարավոր լուսի պես տղերքի:

Այսօր քեզ նման ոչնչությունը խոսում է խաղաղությունից: Ո՞րն է այդ խաղաղությունը: Քո ասած խաղաղությունը թուրքի տակ պառկելն է, թուրքի կողմից շինվելն է, թուրքի հրաման կատարելն է: Նույնն ինչ արել են քո տոհմի շատ ներկայացուցիչներ ու հենց դա է երևի պատճառը, որ դու ու քո նմանները հոգեպես, էությամբ թուրք եք:

Նժդեհն ասում էր. «Ապրել միայն այն բանի համար, որի համար արժի մեռնել և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժի ապրել»: Դա Հայրենիքն է, ա՛յ ստոր, էն Հայրենիքը, որի արժեքը դուք չգիտեք ու դիլիմ-դիլիմ հանձնում եք, ծախում եք, իսկ մեջն էլ ապրող մարդկանց` վախեցնում, ստորացնում ու սպանում: Ու սա անում եք հանուն թուրքերի:

Մեր սխալն այն է, որ 44-օրյա պատերազմի արդյունքներից հետո քո նմանները դեռ շնչում են: Ա՛յ, դա է մեր սխալը: Այո՛, խաղաղությունն անգին է, բայց երբ դու հաղթանակած ես, գործոն ես, ոչ թե թուրքական տրյապկա: Խաղաղության գինը պատերազմն է, ապրելու գինը` կյանքը: Դժվար քեզ նման պիղծը դա հասկանա, չէ՞ որ դու դռան դիմաց դրված փալասից էլ կեղտոտ ես:

Հ. Գ. Հա, ու մի բան էլ` Հայ ազգն իր թշնամիմերին երբեք չի մոռանում, հատկապես ձեր ոհմակին: Քո ետևից էլ են գալու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more