▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանը մեկնել է արտերկիր

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

 

Օգոստոսի 21-ի երեկոյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է արտերկիր: Ի՞նչ նպատակով է մեկնել և ինչպե՞ս է մեկնել՝ հաշվի առնելով, որ նրա նկատմաբ կա դատարանի կողմից սահմանված սահմանահատման արգելք․ այս հարցերի պարզաբանման համար Yerevan.Today-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին: «Նախագահ Քոչարյանը նախօրեին մեկ շաբաթով մեկնել է Հայաստանից: Նախագահի փաստաբանական թիմը դիմել էր դատարանին՝ ստանալու մեկնելու թույլտվություն՝ օգտվելով այն հանգամանքից, որ նիստերի ընթացքում մեծ ընդմիջում կա մինչև սեպտեմբերի 20-ը։ Դատարանը թույլ է տվել բացակայել Հայաստանից օգոստոսի 22-29-ը։ Նախագահ Քոչարյանն օգտվել է այդ հնարավորությունից և մեկնել։ Կվերադառնա օգոստոսի 29-ին»։

Այցելած երկրի և այցի նպատակի մասին գրասենյակի համակարգողը մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ այցը կրում է մասնավոր բնույթ։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, Բագրատ Միկոյանը պատասխանել է․ «Ո՛չ, նախագահ Քոչարյանը ՌԴ չի մեկնել, նա մեկնել է այլ երկիր»։

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more