▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի ցանկությունը. «Հրապարակ»

Երևանի ավագանու ԲՀԿ ֆրակցիայում ընդգրկված է նաև Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը: Երեկ Ավագանու նիստի ժամանակ «Հրապարակ»-ը հետաքրքրվել է, թե ինչպես ընդգրկվեց ԲՀԿ ցուցակում՝ ԲՀԿ-ի PR-ի շրջանակո՞ւմ, թե՞ իր ցանկությամբ։

Իրինան պատասխանել է. «Չէ իմ ցանկությունն էր և ես հուսով եմ, որ մի բանով կկարողանամ օգտակար լինել քաղաքին»: Հատկապես որ ոլորտներին է ուզում օգտակար լինել, որոնք են հրատապ լուծում պահանջող հարցերը. «Ես կարծում եմ, որ ֆինանսատնտեսական ու հարկային ոլորտներում, տրանսպորտը, քաղաքաշինությունը: Ինձ թվում է բոլոր հարցերը շատ կարևոր են, անելու շատ բան ունենք»:

Ուղեվարձի թանկացման դեմ հասարակական բողոքի վերաբերյալ ասել է. «Ես կարծում եմ, որ շատ կարևոր է դա, որովհետև հենց մեր երիտասարդությունն է մեր ապագան ստեղծում»: Իսկ հնարավո՞ր է Ավագանի մտնելը քաղաքականություն մուտք գործելուն ուղղված քայլ էր, կարճ է պատասխանել. «Ապագան ցույց կտա»:

 

 

 

Մանրամասները և հետաքրքիր այլ հոդվածներ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more