▲ Դեպի վեր

Friday, 14.03.2025 lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական պատգամավորի կնոջ գերշքեղ ծնունդը` Փարիզի «Մուլեն Ռուժ»-ի թեմատիկայով

Երեկ ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կնոջ`Օլկայի ծննդյան տարեդարձն էր:Այս առիթով Օլկան իր շուրջն էր հավաքել մի քանի տասնյակ հյուրերի`շքեղ ու յուրօրինակ կերպով նշելու ծննդյան օրը:

Հետաքրքիրն այն է, որ պատգամավորի կնոջ ծնունդը Փարիզի «Մուլեն Ռուժ»-ի թեմատիկայով էր: Պարուհիներ, շոու ծրագրեր ու փայփլուն զգեստներ… Ահա`ինչպես է անցել Օլկայի տարեդարձը: Ինչպես երևում է`փարիզյան Կաբարեն նրանք փորձել են իրականություն դարձնել:

Նշենք, որ Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներից այստեղ էին դերասան Կարեն Ասլանյանն ու կինը, որոնց հարսանիքի քավորը Հայկ Սարգսյանն ու Օլկան էին: Մեր աչքից չվրիպեց, որ երեկոյին ներկա են գտնվել նաև դերասաններ Գևորգ Մկրտչյանն ու Քրիստինա Հովհաննիսյանը, ովքեր բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել:

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more