▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ականները «բոցվում են» Փաշինյանի վրա

«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է եկել տնից ու դարձել Խաչատուր Աբովյան»։ Բանն այն է, որ երեկ վաղ առավոտյան Փաշինյանը Ֆեյսբուքի էջում մի տեսանյութ էր հրապարակել՝ կից գրառմամբ, թե գնում է աշխատանքի, սակայն կառավարության նիստի ուղիղ հեռարձակումից պարզ դարձավ, որ ոչ թե Փաշինյանն է վարում նիստը, այլ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ուշագրավ է, որ գործադիրի ամեն հինգշաբթի կայանալիք հերթական նիստը մեկ օրով հետաձգվել էր թերեւս այն հաշվարկով, որ Փաշինյանը վարի նիստը, որովհետեւ հինգշաբթի ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին էր տեսակապով միացել, քանի որ օրեր առաջ հայտարարեց, թե քովիդով է վարակվել եւ չի կարող ֆիզիկապես մասնակցել, իսկ երեկ տնից դուրս է եկել՝ աշխատանքի, բայց այդպես էլ նիստ չի վարել։ Ինչո՞ւ, գուցե Փաշինյանը փոխել է աշխատավայրը եւ այլեւս ՀՀ վարչապե՞տը չէ։

Մեր այս հարցերին երեկ հնարավոր չեղավ պատասխաններ ստանալ, ո՛չ նախագահի մամուլի խոսնակը, ո՛չ էլ հասարակայնության հետ կապերի վարչությունից չպատասխանեցին մեր զանգերին։ Թերեւս` պատճառը քովիդի թեստն է, իբրեւ թե մեկուսացել է, որ չվարակի կառավարության անդամներին»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more