***
|
Lրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Հրատապ. հենց նոր ՔՊ-ականները Մասիսում ծեծի են ենթարկել «Ուժեղ Հայաստան»-ի անդամներին․․․ ԵԿՄ նախագահ Արսեն Հարությունյանը խուլիգանաբար հարձակվել է երիտասարդների վրա քարոզչական ակցիայի ժամանակ»։ *** «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դատապարտում է Մասիսում կուսակցության անդամների և համախոհների նկատմամբ բռնության դրսևորումը. «Փաշինյանի հեռացող իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը։ Այսօր Մասիսում մեր երիտասարդների հետ տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ փողոցում կանանց քաշքշող, մանկահասակ երեխայի ներկայությամբ երիտասարդ կնոջ վրա բղավող Փաշինյանի վարքագիծը վտագավոր է և տարածվում ու ընդօրինակվում է իր կողմնակիցների շրջանում։ Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով` ֆիզիկական բռնության է ենթարկում այլախոհներին, կանանց, երիտասարդ աղջիկներին։ Այս ամենը պետք է ստանա պատշաճ իրավական գնահատական, խուլիգանները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը օրվա հրամայականն է։ Մենք հետապնդումներից չենք վախենում։ Ալիևից վախեցած այս մարդը փորձում է ուժեղ ձևանալ երկրի ներսում, բայց ամեն ինչ կավարտվի 5 օրից»։ |


