Ազգային ժողովում նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթում հնչեցրած այն մտքից հետո, որ՝ «հարգելի խորհրդարան՝ նկատի ունեմ պետական ինստիտուտը, այս իշխանության անդամներ, մենք այստեղ ենք, և դուք ստիպված եք համակերպվել այս փաստի հետ», ՔՊ-ականները սկսեցին ծիծաղել։ Պատգամավորը շարունակեց ելույթ. «Սա ՀՀ Ազգային ժողովն է, նաև մեզ այստեղ գործուղած քաղաքացիների ԱԺ-ն է, ձեր սեփականությունը չէ՛, մենք երկար ժամանակ բոյկոտել ենք նիստերը, որովհետև փողոցում էինք պայքարում այս իշխանության կործանարար քաղաքականության դեմ, հիմա փողոցում ժամանակավոր դադար է, մենք լիարժեք օգտագործելու ենք այս գործիքակազմը, մենք այստեղ ենք ՀՀ և Արցախի մեր քաղաքացիներին հուզող կարևորագույն հարցերի օրակարգով. այս իշխանությամբ Հայաստանն ու Արցախը ապագա չունեն»: |