Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Լրագրող Նաիիրի Հոխիկյանն իր էջում արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի գրառմանը. «Միջին վիճակագրական, սովորական մարդկանց մոտ հղիությունը տևում է 7-9 ամիս, ավելի երկար չի լինում։ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի մոտ պրոցեսը տարօրինակ կերպով ձգվում է արդեն 1 տարի 4 ամիս։ Դեռ 2021-ի մայիսի 12-ին, երբ թշնամին մտել էր Սյունիքի մարզի Սև լճի տարածք ու առաջ եկել, քանի որ իշխանության դավաճանական որոշումների հետևանքով մեր զորքը հետ էր քաշվել նախօրոք, այս մարդիկ գնացել էին մի ճահիճ գտել, նկարվել ու հայտարարում էին, թե ոչ մի խնդիր չկա, Սև լիճը մերն է։
Նույն Արմեն Խաչատրյանը հրապարակային կերպով ինձ սպառնում էր, թե տանելու է ցույց տա, որ Սև լճի մոտակայքում թուրքեր չկան։ Ես հրապարակային ընդառաջ քայլ արեցի, որին բնականաբար դրանք չէին սպասում։ Անցել է 1 տարի 4 ամսից ավելի, և այդպես էլ ոչ մի Արմեն Խաչատրյան կամ այլ մանկլավիկ ինձ հետ Սև լճին հարակից որևէ առաջնագիծ չեկավ։ Փոխարենը ես մենակ գնացի, շատ բան տեսա։
Իմ ընկեր Վահե Սարգսյանը բազմիցս հրապարակային կերպով Արմեն Խաչատրյան անունով այդ կենդանուն ստորացրել է իր գործած ապազգային, դավաճանական արարքների համար։
2020 թ. դեկտեմբերի 19-26-ը, երբ Նիկոլ Փաշինյանը բանավոր պայմանավորվածությամբ Սյունիքի տարածքները հանձնում էր թշնամուն, Գորիսեցի այս պատգամավորը Երևանից Գորիս էր գործուղվում պետության փողերով, գնում իր հայրենի տուն՝ դրա համար պետբյուջեից փող վերցնելով բենզինի և օրապահիկի համար։ Էժանագին արարած, ուրիշ ոչինչ։
Եվ այս մարդը չի կարողանում մարսել իր մասին ինչպես իմ ու ընկերներիս, այնպես էլ առաջին հերթին սյունեցիների տված օբյեկտիվ, շատ մարդկային գնահատականները, հիմա էլ օգտվում է առիթից ու ինձ անվանում դավաճան, դիմում է ԱԱԾ-ին։
Ես միշտ լավ հասկացել եմ, թե ինչու են Նիկոլ Փաշինյանն ու Խաչատուր Սուքիասյանը ԱԺ-ի ՔՊ խմբակցությունում հավաքել հիմնականում հիմար և արժեքներ չունեցող մարդկանց։ Դա պետք է, որ ցանկացած պահին օգտագործեն, հետո շպրտեն։
Ես չեմ պատասխանի Արմեն Խաչատրյանի հնչեցրած մեղադրանքներին։ Ինքն այդքան արժանիք չունի, որ բովանդակային պատասխանեմ։ Բայց կուզեմ գոնե մի անգամ գնա առաջնագիծ և լսի, թե բանակը ինչ ձևակերպումներով է խոսում ամբողջ ՔՊ-ի մասին։ Եթե վախենում է իր անվտանգության համար, գուցե միասին գնանք, որ տեսնեն իմ կողքին քայլում է, գուցե իրենց զսպեն։
Եթե առաջնագծից վախենում է, թող գա, միասին գնանք ցանկացած մարզի ցանկացած գյուղ, գնանք Արցախ։ Վահե Սարգսյանը կտա Արմեն Խաչատրյանի գործուղման փողը, որ դրա համար էլ պետբյուջեից փող չվերցնի։ Գնանք, տեսնենք, մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին և ինչ են ասում ՔՊ-ի, մասնավորապես՝ գայիշնիկ Արմենի մասին։ Ի վերջո, ազգն է դավաճանի ու նվիրյալի որակումը տալիս, գնահատում կամ քարկոծում։
Էս ՔՊ-ականները չեն խղճում անգամ իրենց ծնողներին։ Այդ մարդիկ երևի մեղավոր չեն, որ սրանց նման զավակ են ունեցել, բայց ժողովրդի հայհոյանքը իրենց է հասնում»:
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այս ծանր օրերին Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել շարքային զինվորների, պայմանագրային ծառայողների ու միջին սպայական կազմի նվիրվածության և անձնազոհության մասին, իսկ երկրի կառավարությանն էլ մեղադրել է զորքին դավաճանելու, կռվելու հնարավորությունները սահմանափակելու և տարածքները թշնամուն հանձնելու միտման մեջ։
Նաիրի Հոխիկյանը նույն բանն է անում, ինչ շատ դավաճաններ (այդպիսիններին միայն դավաճան կարելի է որակել և՛ բարոյական, և՛ իրավական առումներով) 44-օրյա պատերազմի օրերին, ովքեր կոչ էին անում սպայակազմին, զինվորներին, կամավորներին չկռվել, որովհետև կառավարությունը դավաճանել է բանակին, հանձնել է հողերը, իբր ամեն բան որոշված է, և կռվելն իզուր է։
Նաիրի Հոխիկյան, դու այդքան անգրագետ չես, որ չհասկանաս քո գրածի հետևանքները, դու քաջ գիտակցում ես, որ քո հրապարակումը միայն կարող է ջլատել և խուճապ ստեղծել բանակում, զինծառայողների հարազատների և հասարակության մեջ, հետևաբար ուղղակի դիտավորություն ունես բանակի մարտունակությունը թուլացնելու, բանակում և հասարակության մեջ խուճապ առաջացնելու հանցավոր արարքի մեջ։
Ազգային անվտանգության ծառայությանը խնդրում եմ իմ այս հրապարակումն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և վարույթ սկսել։
Հ.Գ
Նաիրիհոխիկյանանմաններին այսպիսի արարքների համար ոչ վաղ անցյալում գնդակահարել են տեղում, այդպիսինները կան և եղել են բոլոր պատերազմների ժամանակ, և երևի այդ կոշտ մեթոդներն են նաև, որ հնարավորություն են տվել դիմակայել թշնամուն և հաղթանակներ տանել»: