▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ն ողջ կազմով գրոհել է «Տիկտոկ» սոցիալական ցանցը

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ն, կարելի է ասել, ողջ կազմով գրոհել է «Տիկտոկ» սոցիալական ցանցը, նախարարներից, պատգամավորներից սկսած, վերջացրած համայնքապետերով, ավագանու անդամներով, շարքայիններով։ Հավանաբար, հրահանգ է իջեցվել ընտրություններից առաջ ուժեղացնել քարոզչությունը՝ իրենց էլեկտորատին ուղղված: Գաղտնիք չէ, որ «Տիկտոկ»-ում գերակշռում են մակերեսային նյութերը, եւ օգտատերերը կրթական ու մտավոր ունակություններով զիջում են ՖԲ օգտատերերին, եւ հենց սա է ՔՊ-ի հիմնական լսարանը: Տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես գրանցվել է «Տիկտոկ»-ում, որտեղ ավելի ակտիվ է, քան Ֆեյսբուքում, սակայն նրա դիտումները վերջին շրջանում էականորեն նվազել են, իսկ վատ մեկնաբանությունների քանակն այնքան է աճել, որ փակել են կամ ֆիլտրում են քոմենթների դաշտը։ Ուրիշ երկրում ոլորտային նախարարին, օրինակ` առողջապահության նախարարին, կպատժեին իր գործառույթներից դուրս գործով զբաղվելու եւ քաղաքական գործունեության համար, բայց մեզանում հակառակն է: ՔՊ ակտիվիստներն էժան ու անճաշակ հոլովակներ են նկարում` ռոմանտիկ երաժշտության տակ բարի լույս մաղթում իրենց հետեւորդներին, քայլում Երեւանի փողոցներով, իրենց առօրյայից տեսանյութեր հրապարակում»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more