▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական աշխարհը չի հանդարտվում` կրիմինալ ռազբորկաներին խառնվում են նախարարները. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երկար ժամանակ է, ինչ Հայաստանում քրեական աշխարհը խառնվել է իրար։ Օշականցի Գեւորիկին ծեծի ենթարկելու փաստը խռովել է նրա շրջապատին, որոնք ձեռնամուխ են եղել վրեժ լուծել։
Հիշեցնենք, որ Երրորդմասցի Լյովիկն ու Քանաքեռցի Տույը՝  Արթուրը, ծեծել էին Օշականցի Գեւորիկին, նկարահանել այդ ծեծը՝ այդպիսով փորձելով գահընկեց անել նրան «գողի» տիտղոսից։ Ու այս խնդիրը երկար ժամանակ է, ինչ չի հարթվում, քանի որ, «ՉԻ» տեղեկություններով, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը «կրիշ է կանգնել» Երրորդմասցի Լյովիկին ու Տույին եւ չի թողնում, որ նրանք գնան եւ պատասխան ապտակ ստանան Օշականցի Գեւորիկի կողմից։ Բեգլարյանն, օգտագործելով իր իշխանական լծակները, փորձում է ազդել քրեական աշխարհի վրա եւ աշխատանքից դուրս զբաղվում է կրիմինալ ռազբորկաներով։ Ու այն, որ այսօր քրեական աշխարհում ամեն ինչ խաղաղ չէ, դրա մեղավորը հենց Գագիկ Բեգլարյանն է, որը Սերժ Սարգսյանի մոտ գնացել եւ «տղավարի» հանձն է առել կարգավորել խնդիրը, սակայն չի կարողանում։ Կողմերը նրան չեն ենթարկվում՝ ցանկանալով իրենք իրենց ներսում կարգավորել խնդիրը»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more