▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական գործ` ՀՔԾ վարչության պետի տեղակալի նկատմամբ

«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետի տեղակալ Վ.Մուրադյանի նկատմամբ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` պաշտոնեական լիազորություններն անցնելը: Մեր տեղեկություններով՝ խոսքը կալանավորի նկատմամբ բռնություն կիրառելու մասին է:

Ի դեպ, սա Վ Մուրադյանի նկատմամբ հարուցված արդեն երկրորդ քրեական գործն է: Նրա նկատմամբ մեկ այլ քերեական գործ էր հարուցվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հիմքով`  պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Մեր այս տեղեկությունները, ի դեպ, ո՛չ ԱԱԾ-ում և ո՛չ էլ ՀՔԾ-ում առայժմ ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին` խոստանալով տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ: 

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more