▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստինե Պեպելյան. «Պետք է թույլ չտաս, որ դատարկության զգացումը երկար պատի քեզ»

ASEKOSE.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:

-Փոքրիկ Քրիստինեն չարաճճի՞  է եղել և ո՞ր չարաճճիություններով

 է  զայրացրել մայրիկին:

-Մանկության  տարիներին  ես շատ  աշխույժ երեխա եմ եղել: Հիշում եմ` մայրիկիս համար հաճախ էի երգում,  բայց դա նրան առավել նյարդայնացնում էր այն ժամանակ, երբ  սկսում էի երգել վաղ առավոտյան:

-Կյանքն առանց երաժշտության, Քրիստինեի համար նույնն է, ինչ կյանքն

 առանց ....:

-Առանց գույների:

-Քրիստինեն հիասթափվում է, երբ

-Երբ տեսնում է,  թե ինչքան լքված երեխաներ են ապրում մանկատներում, տարեց մարդիկ`  ծերանոցներում:  

-Երևույթներ, որոնք խորթ են Քրիստինե Պեպելյանին:


-Ագրեսիվություն ու անտարբերություն:

-Աշխարհը կործանումից  կկանխեն....:

-Բարի գործերն  ու դրանց հավատացող մարդիկ:  

Երբևէ  «հայտնվե՞լ եք» դատարկության մեջ:

-Կարծում եմ, որ դատարկության զգացումը բոլորի մոտ էլ եղած կլինի, գլխավորն այն է, որ հավատաս քեզ, քո երազանքներին,  զբազվես քո սիրած աշխատանքով ու թույլ չտաս, որ դատարկության զգացումը երկար մնա քեզ մոտ…

-Ենթադրենք` հաստատվել են աշխարհի վերջի մասին ասեկոսեները: Ի՞նչ կանեք նախավերջին օրը:

-Բոլորի նման, ես էլ կսպասեմ հաջորդ օրվան, բայց հույս ունենալով, որ այն, այնուամենայնիվ, վերջինը չի լինելու:

 -Ինչի՞ց են առավել հաճախ Քրիստինե  Պեպելյանի  դեմքի    մկանները  հաճելիորեն  լարվում:

-Կյանքում ուրախանալու առիթներ շատ կան, պարզապես,  պետք է տեսնել ու գնահատել դրանք:  Ես  առավել ուրախանում եմ, երբ ,օրինակ,  իմ  երգացանկում նոր երգ է ավելանում (ժպտում է ):

-Ի՞նչ ասեկոսեներ         եք       լսել    Ձեր մասին որոնք  զայրացրել և  զվարճացրել  են  Ձեզ:
-
Ինձ ասեկոսեները վաղուց արդեն ոչ  զվարճացնում  են, ոչ էլ, առավել ևս, զայրացնում, ես դրանց համար, պարզապես, ժամանակ չունեմ…

-«Երբեք պետք չէ թույլ տալ  քեզ երկար ժամանակ զմայլվել հասարակության հաճոյախոսություններով: Այն սուֆլեի պես մի բան է. ժամանակի հետ կնստի»,- հաճոյախոսությունների վերաբերյալ նման կերպ է արտահայտվել տաղանադավոր դերասան Չարլի Չապլինը: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը հաճոյախոսություններին  և  կկարողանաք հիշե՞լ  Ձեզ ուղղված ամենատպավորիչ հաճոյախոսությունը:

- Չկա ավելի մեծ ու հաճելի հաճոյախոսություն, քան այն, երբ մարդիկ  մոտենում ինձ ու ասում, թե իրենց երեխաները ինչքան են ինձ սիրում:

- «Ընկերություն» երևույթը  Քրիստինե Պեպելյանի  մեկնաբանմամբ:

-Ընկերությունը մեր կյանքի ամենաթանկ երևույթներից մեկն է: Բախտավոր է այն մարդը, ով ունի  նվիրված, անկեղծ,  հավատարիմ  ու  իրական ընկերներ:

-Ի՞նչ կցանկանայիք Ձմեռ պապիկից:

-Խաղաղություն, ու որ  հարազատ մարդիկ միշտ առողջ լինեն:

Անի Բեքիրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more