▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քսենյա Սոբչակն այս անգամ գլխավոր դերակատար

Ռուս սկանդալային հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը նկարահանվել է «Սիրավեպ կոկաինի հետ» դրամայի հիման վրա նկարահանած ֆիլմում:

Ստեղծագործության հեղինակը գրող Մարկ Լեւին է, ով տպագրվում էր Մ.Ագեեւ կեղծանվամբ: Ֆիլմում նկարահանվել են Իգոր Տրիֆը, Քսենիա Սոբչակը, Վլադիմիր Յագլիչը, Գալինա Զվյագինցեւան եւ ուրիշներ: Ժապավենն էկրանավորել է Գենադի Սիդորովը, ով երկու տարի առաջ հեռացել է կյանքից: «Սիրավեպ կոկաինի հետ» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2014 թվականի հունվարի 16-ին:

Տեղեկացնենք նաև, որ այս անգամ Քսենյա Սոբչակը, ի տարբերություն մյուս ֆիլմերի, նկարահանվել է գլխավոր դերերից մեկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more