▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանը ծիծաղել է ինքն իր վրա.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է.  Սիրված դերասան Վարդան Պետրոսյանի երեկ կայացած «Ամեն երկուշաբթի» ներկայացման ժամանակ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Երբ դերասանը բեմադրել է մի տեսարան, թե ինչպես են մի մարդու կալանավորել այն բանի համար, որ Հանրապետության հրապարակում ասել է, թե «կառավարության կեսն էշ է», դահլիճը բուռն ծափահարել է:

Իսկ, երբ փոքր անց ծաղրել է նաև ընդդիմությանը՝ ասելով, թե ընդդիմությունն ու իշխանությունն իրար հետ ամեն ինչ անում են՝ էկրաններից դուրս, հիշեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանին, որը նախագահի երդմնակալության օրը հազարավոր քաղաքացիների թողեց փողոցում և գնաց Ծիծեռնակաբերդ՝ ՀՀ ոստիկանապետի հետ աղոթելու:

Այս խոսքերի վրա դահլիճը պոռթկացել է, ու անդադար ծափեր է սկսվել: Իսկ ամենազավեշտալին այն էր, որ դահլիճում է եղել նաև «աղոթած» Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցն արձանագրել է, որ Րաֆֆին ամոթից ժպտում ու ծափ էր տալիս:

 


Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more