Այսօրվա ասուլիսի ժամանակ «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց հավասարակշռություն ստեղծելու, բանակցություններն առաջ տանելու և կայունություն ստեղծելու առաջարկ: «Խցանը պետք է հանվի, որպեսզի առաջ գնանք»,- ասաց նա՝ ընթերցելով անուններ, ովքեր, ըստ մեթոդաբանության, կարող են լինել ազգային վստահության խորհրդի կազմում. Արման Թաթոյան, Արկադի Կարապետյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գևորգ Գևորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթևոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ սրբազան Գալստանյան: |
Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակ հրապարակեց
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet