▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմավարական գործընկերոջ պատասխանը Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակի մասին հարցին. «ՀԺ»

Ռուսական մի շարք պետական գերատեսչություններ՝ ոստիկանություն, արդարադատության նախարարություն, երեկ մեկը մյուսի վրա են գցել այն հարցի պատասխանը, թե ինչպես է Մոսկվայի բանտում պահվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի առողջական  վիճակը եւ հնարավո՞ր է նա տեղափոխվի բանտային կամ քաղաքացիական հիվանդանոց:

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում.

Ոստիկանությունից խորհուրդ են տվել  հարցն ուղղել արդարադատության նախարարությանը, այստեղից էլ՝ Հետաքննչական հանձնաժողովին։ Ի վերջո, Հետաքննչական հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ կալանավորները շատ են եւ բոլորի առողջական  վիճակի մասին տեղեկության ինքը չի տիրապետում։ Մեր թղթակցի հարցին՝ ավելի ուշ հնարավո՞ր է՝ պարզեք եւ հայտնեք, հնչել է ռազմավարական գործընկերոջ պատասխան. «Ոչ, ներողություն», եւ հեռախոսն անջատվել է։ Տեղեկություն կա, որ մի քանի ամիս առաջ Մոսկվայում 18 մարդու կյանք խլած ավտովթարի գործով կալանքի տակ պահվող Հ. Հարությունյանի առողջական  վիճակը վատացել է եւ հնարավոր է նա սրտի վիրահատության կարիք ունենա:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more