▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմիկ Ամյանը իր ծննդյան տարեդարձը նշել է Արամեի կարաոկե ակումբում

Այսօր լրանում է երգիչ Ռազմիկ Ամյանի ծննդյան 32-րդ տարելիցը: Asekose.am-ին հայտնի դարձավ, որ երեկ կեսգիշերից սկսած Ռազմիկը  տոնել է այն  «Արամե» կարաոկե ակումբում: Հատկանշական է, որ շոու բիզնեսի ներկայացուցիչներին  ներկա են եղել միայն երգիչներ Վաչե Ամարյանն ու Սարոն և Ռազմիկ Ամյանի  նախկին նվագախմբից` Կարենն ու Սևակը:

Տարօրինակն այն է, որ «Արամե» կարաոկե ակումբում չեն եղել ոչ Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանն, ոչ ներկա նվագախմբի տղաները:

Հիշեցնենք, որ անցած տարի Մոսկվայի նորաբաց Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի  ունեցավ  Ռազմիկ Ամյանի մկրտության արարողությունը,որը կատարել էր Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more