▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ ԱԳՆ-ին վրդովեցրել են Մակրոնի խոսքերը՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին

ՌԴ ԱԳՆ-ն վրդովված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերից. Հիշեցնենք, որ Մակրոնը հայտնել էր, թե Մոսկվան ցանկություն է հետամտում ապակայունացնել Կովկասը՝ միջամտելով Երևանի և Բաքվի միջև հակամարտությանը։ «Ֆրանսիայի նախագահի հայտարարությունն անընդունելի է և մերկապարանոց»,- ասել է ՌԴ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուս դիվանագետը վստահ է, որ Մոսկվան միշտ նպաստել է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ «ի տարբերություն Ֆրանսիայի»։

«Ֆրանսիայի նախագահի անհեթեթ հերյուրանքները խոսում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հարցում Փարիզի անհետաքրքրության մասին և կասկածի տակ են դնում նրա երկրի կարողությունը կառուցողական դեր խաղալու այնտեղ»,- գրում է Զախարովան։

Ավելի վաղ Մակրոնը, խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մասին, Ռուսաստանի դերն ապակայունացնող էր անվանել։ Նրա կարծիքով, Մոսկվան «ակնհայտորեն խաղաց Ադրբեջանի խաղը թուրքական մեղսակցության հետ և վերադարձավ այնտեղ, որպեսզի թուլացնի Հայաստանը»։ Դա կարող է հանգեցնել Կովկասում իրավիճակի ապակայունացման, վստահ է քաղաքական գործիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more