▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում գտնվող հայերի 70, ՀՀ-ում բնակվող հայերի 30 տոկոսը կօգտվե՞ն ՌԴ քաղաքացիություն ստանալու նոր օրենքից.«Առավոտ»

«ՌԴ կառավարությունը Պետական դումա է ներկայացրել նոր օրինագիծ, որի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ երկրների այն բնակիչները, ովքեր տիրապետում են ռուսաց լեզվին, քաղաքացիություն կարող են ստանալ երեք ամսում, եթե մշտական բնակություն հաստատեն Ռուսաստանում և հրաժարվեն իրենց երկրի քաղաքացիությունից։ 
Այս օրինագծի հաստատումը լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար։

 

Aravot.am-ը ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանից հետաքրքրվեց՝ նոր օրինագիծը կնպաստի՞ ՀՀ-ից արտագաղթին կամ կխորացնի՞ մեր երկրում ժողովրդագրական ճգնաժամը։ Նա պատասխանեց. «Այստեղ երկու գործընթաց պետք է տարանջատել։ Արդեն ՌԴ-ում գտնվող ժամանակավոր կեցությամբ հայերը, որոնք հնարավոր է, որ վերադառնային երեք ամսից, հետո նորից գնային, նրանք այդ օրենքի ընդունումից հետո հնարավոր է միանգամից քաղաքացիություն վերցնեն ու դառնան ՌԴ քաղաքացի։ Մեզ համար առաջին հարվածը կամ վտանգը կլինի այն, որ արդեն այնտեղ գտնվող հայերը դրանից կօգտվեն։ Կարծում եմ, որ ՌԴ-ում գտնվող հայերի 70, ՀՀ-ում բնակվող հայերի 30 տոկոսը կօգտվեն այդ օրենքից։ Ուստի դա զգալիորեն ոչ թե կավելացնի արտագաղթը, այլ ՌԴ-ում կամրապնդի այն հայերին, որոնք մի քանի տարի առաջ էին մեկնել, ու դրանց վերադարձը և վերամիավորումը Հայաստանի հետ կդառնա ոչ ռեալ»»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more