▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում սպանել են ՀՀ քաղաքացու` բարձր երաժշտություն լսելու համար

ՌԴ-ում հերթական աղմկոտ սպանությունն է տեղի ունեցել. Մերձմոսկովյան շրջանում հետախուզվում է Նոգինսկի 50-ամյա մի բնակիչ` սպանության մեղադրանքով: Նա որսորդական զենքով սպանել է ՀՀ քաղաքացու` իր իսկ բակում երաժշտություն լսելու համար: Այս մասին գրում է kp.ru-ն:

 Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ երիտասարդների մի խումբ` ոգելից խմիչքի ազդեցության տակ բակում բարձր երաժշտություն է  միացրել` այդ կերպ խանգարելով մոտակա բնակարաններում ապրողների հանգիստը: Շենքի բնակիչներից մեկը մի քանի անգամ նկատողություն է արել, ինչին երիտասարդները չեն արձագանքել, որից հետո նա սառնասրտորեն կրակել երիտասարդներից մեկի ուղղությամբ:

Սպանվածը 27-ամյա ՀՀ քաղաքացի է:

Հանցագործի ինքնությունը պարզվել է, սակայն նա փախուստի է դիմել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more