▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեստորաններում սկսել են «նիսիայով» հարսանիքներ անել. «ՉԻ»

««ՉԻ» տեղեկություններով ռեստորաններում սկսել են «նիսիայով» հարսանիքներ անել: Ծանր վիճակում են հայտնվել հատկապես մարզերում ու շրջաններում զտնվող ռեստորանները: Այստեղ սեփականատերերի ձեռքի տակ հարսանիք կատարած մարդկանց զգալի մեծ պարտքացուցակներ են, ինչը նախկինում չի եղել: Ինչքան էլ այն ցանկալի չէ ապառիկով խնջույք կազմակերպելը, ռեստորանների տերերը գնում են այդ քայլին, հակառակ պարագայում անգործության կմատնվեն: Ավելին, նրանք բացի ապառիկի պայմանից, համաձայնվում են նաև, որպեսզի հարսանքատերը դրսից բերի միսը և խմիչքը:

 

Իրականում, եթե մի երկու տարի առաջ երգիչներ Թաթան և Արման Հովհաննիսյանը մեծ պահանջարկ էին վայելում նաև սովորական հարսանիքների ժամանակ, ապա հիմա նրանք հրավիրվում են միայն խիստ էլիտար հարսանիքների: Ի դեպ, մի հետաքրքիր փաստ ևս. նախկինում հարսանքատերերը շատ հաճախ դիմում էին Արտակարգ իրավիճակների նախարարության եղանակի տեսության ծառայաթյանը, եղանակով պայմանավորված հարսանիքի օրը որոշելու համար: Ասել է թե, «եղանակ էին ստեղծում» սեփական խնջույքի համար: Հիմա նվազել է նաև եղանակի հանդեպ հետաքրքրությունը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more