▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիկի Մարտինն ու հայկական ծագումով Ջվան Յոսեֆը ամուսնալուծվում են

Երգիչ Ռիկի Մարտինը եւ նկարիչ Ջվան Յոսեֆը ամուսնալուծվում են մոտ վեց տարվա համատեղ կյանքից հետո։ Նշենք, որ քրդական ծագմամբ  շվեդ նկարիչ Ջոեն Յուզեֆի մայրը Սիրիայում ծնված հայուհի է։

«Որոշ ժամանակ մտածում էինք մեր հարաբերությունները փոխելու մասին, ապա ուշադիր քննարկելուց հետո որոշեցինք ավարտել մեր ամուսնությունը՝ սիրով, հարգանքով եւ արժանապատվությունով հանուն մեր երեխաների», - գրել է զույգն Instagram-ում։

«Այժմ մեր ամենամեծ ցանկությունն է պահպանել առողջ ընտանեկան դինամիկա եւ հարաբերություններ՝ հիմնված մեր անկեղծ բարեկամության վրա, մինչ մենք շարունակում ենք միասին դաստիարակել մեր երեխաներին», - գրել են Մարտինը եւ Յոսեֆը: «Մենք միասնական ենք մեր կյանքի այս նոր գլխի զարգացման գործում»:

Աղբյուրն՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more