Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կաշառքի գործով դատական նիստը։
Նիստից բացակայում էր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը։ Պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս․
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20–ին՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակայնի և նախագահող դատավորի արձակուրդում գտնվելու պատճառով։