▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հայրապետյան. Գործկոմն առաջարկել է վերադարձնել Վարդան Մինասյանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հյուրընկալվել է Ֆուտբոլի Ժամը հաղորդմանը:

- Բանակցությունները շարունակվում են: Շատ բարդ հարց է: Մոտ երկու անգամ սխալվել եմ, չեմ ցանկանում նորից սխալվեմ: Պետք չէ շտապողականություն ցուցաբերել: փորձում ենք հասկանալ մարզիչների աշխատելաոճը: Խորը պետք է հասկանանք, թե իրենից ինչ է ներկայացնում: Պետք է զգույշ լինենք, չբերենք այնպիսի մարդ, որ միանգամից քարուքանդ անի մեր ստեղծածը:

Կա մարզիչ, որ հնարավոր է, կոմպենսացիա վճարենք եւ բերենք Հայաստանի հավաքական: Կաշխատեմ անուններ չտալ, քանի որ դա խանգարում է գործին: Ցանկալի կլինի անուն տալ, երբ բանակցություններն ավարտված լինեն:

Ուրբաթ օրը կայացած գործկոմի նիստի ժամանակ, գործկոմն ինձանից պահանջում էր հայ մարզիչ նշանակել: Նրանք ցանկանում են, որ Վարդան Մինասյանը վերադառնա: Ես էլ սրտանց կուզենամ, բայց դեռ չեմ կարող ոչինչ ասել,-նշել է Հայրապետյանը:

Հայրապետյանը նաև անդրադարձավ Շախտյորի երիտասարդական թիմի կիսապաշտպան Արթուր Միրանյանի Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին, նշելով, որ ֆուտբոլի ֆեդերացիա բազմիցս հրավիրել է նրան, սակայն մերժում սռացել, քանի որ Շախտյորի ղեկավարությունն է արգելում նրան:

Տեսանյութը`armeniatv.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more