▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հայրապետյանը որոշել է իր որդու համար «դարի հարսանիքն» անել.«Հրապարակ»

«Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը որոշել է իր որդու և ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի թոռնուհու համար «դարի հարսանիքն» անել: Նրա շրջապատում աստղաբաշխական թվերի մասին են խոսում, որը նա չի խնայում հարսանիքը կազմակերպելու համար, տեղական երգիչ-երգչուհիներով էլ չի բավարարվել, ի թիվս այլոց, հրավիրել է նաև իտալացի երգիչ Ալ Բանո Կարիզին։

 

Իսկ տաշի-տուշիի մասը կապահովեն Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Սպիտակցի Հայկոն, որոնք արդեն մի քանի օր է՝ փորձեր են անում Ավանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայի դաշտում, որտեղ էլ օգոստոսի 28-ին կլինի հարսանիքը: Ի դեպ, ավանցիներն էլ են գոհ. այս առիթով Հայրապետյանն ասֆալտ է արել, լրացուցիչ լուսավորություն քաշել»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more