▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Ջաղինյանն ապաստանել էր ՀՀԿ տիկնանց թիկունքում. «Հրապարակ»

«Երեկ Աժ-ում հանդես գալու տհաճությունն այնքան է նյարդայնացրել Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի նախագահ Ռուբեն Ջաղինյանին, որ նա հրաժարվել է զրուցել լրագրողների հետ։ Աժ նիստի, առաջին ընդմիջումից հետո նա ապաստանել էր ՀՀԿ տիկնանց՝ Հերմինե Նաղդալյանի և Ռուզաննա Մուրադյանի թիկունքում ու արագ քայլերով իրեն գցել նրանց աշխատասենյակ։ Մեր լրագրողին հաջողվել է այդ վազքի ընթացքում մի քանի հարց հնչեցնել։ Մասնավորապես՝թե նոր եթերաշրջանում ինչ բնույթի հաղորդումներ են սպասվում, և Աժ-ում հնչեցված քննադատությունն արդյո՞ք հաշվի կառնվի, ու եթերը կմաքրվի սերիալներից։ Ջաղինյանը պատասխանել է. կլինեն այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք դուք եք ցանկանում, և խոստացել է փակագծերը բացել օրերս։ Որոշ տեղեկություններով, վերջերս Հանրայինում կադրային ջարդ է իրականացվել։ «Նման բան չկա, պարզապես որոշ ազատումներ են եղել»,– թերթի փոխանցմամբ ասել է նա։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more