▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Ռուբինյանն ու Վահագն Ալեքսանյանն ինչո՞վ են Շմայսից տարբերվում.․. Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ անելու է, որ լրագրողների կյանքը դժոխքի վերածի։

Ըստ Արմինե Օհանյանի՝ լրատվամիջոցների դեմ դատական գործընթացներով իշխանությունները ցույց են տալիս, որ ոչնչի առաջ կանգ չեն առնելու։

«Լրագրողների գլխավոր խնդիրն այն է, որ չվախենան, մենք պետք է շարունակենք մեր գործը՝ անկախ նրանից, թե Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Ալեքսանյանն ինչեր կխոսեն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ այդքան հեշտ չէ սահմանափակել լրագրողներին, որովհետև, ի վերջո, ազատ խոսքի պահանջը բնական պահանջ է, որն ամենակարևոր ձեռքբերումներից է, որ Հայաստանն ունեցել է։

«Թույլ չենք տա։ Ռուբեն Ռուբինյանն ու Վահագն Ալեքսանյանն ինչո՞վ են Շմայսից տարբերվում, Շմայսը դեռ կգար, ներողություն կխնդրեր, կասեր՝ «անգրագետ մարդ եմ», իսկ իրենք ասում են՝ «կրթություն ենք ստացել», սա՞ է ձեր շնորհքը»,- ընդգծեց «Հրապարակ»-ի խմբագիրը։

Արմինե Օհանյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի անձը երկվության մեջ է, անորոշ վիճակում է, անհանգիստ է։

«Երևում է, որ վախեցած է, այս ընտրություններն իրենց շատ նյարդային վիճակում են դրել, չգիտեն իրենց ապագան»,- հավելեց Օհանյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more