Գողության հերթական դեպքն ենք արձանագրում մեր՝ աշխարհագրորեն հեռու, բայց ճաշակային առումով քույր պետության կողմից: Ռումինացի երգիչները կարծես միմյանց հերթ չեն տալիս հայկական այս կամ այն ռաբիզ երգչի երգը գողանալու և իրենցով անելու համար: Հերթական թիրախն Արմենչիկի «Ուշ է» երգն է: Գիտեմ հիմա շատերն ինձ անարգանքի սյունին կգամեն, որ համարձակվում եմ վաստակավոր արտսիտ Արմենչիկին ռաբիզ կոչել, բայց փաստը փաստ է, որ այս տղան մուղամի վարպետ է:
Ռումինացի գողի անունը Ֆլորիան Ստոյան է: Նա ծնվել է 1979-Ին Բուխարեստում և երազանք ունի դառնալ Արմենչիկ... Մի խոսքով վայելեք կատարումը, որը բոլորովին վերջերս է դուրս եկել:
ԴԱՎԻԹ ԱՍԱՏՐՅԱՆԻ գրառումը ԲլոգՆյուզից: