▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս ֆուտբոլասերներին Բաքվում հարցաքննում են.«արդյո՞ք հայերի հետ կապ ունեն»

Անի Մարգարյանն իր բլոգում գրել է, որ հոկտեմբերի 13-ին՝ ուշ երեկոյան, ռուսական սպորտային լրատվակայքերը հաղորդել են, որ Բաքվի ՝ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում ՌԴ ֆուտբոլի հավաքականի երկրպագուներին ստիպում են պատասխանել Հայաստանի ու հայերի հետ փոխառնչություն ունենալու թեմային վերաբերող հարցերի: 

Օրինակ՝ «Ի՞նչ նպատակով եք այցելել Հայաստան»,  «Ինչո՞վ եք զբաղվում կյանքում», «Ինչո՞վ եք զբաղվել Հայաստանում եղած ժամանակ»,  «Ի՞նչ կապեր ունեք Հայաստանի հետ»:

Հարցաքննման են ենթարկվում մասնավորապես այն ռուս երկրպագուները, որոնց անձնագրերում նշված է Հայաստան կատարած այցի մասին: Այդպիսի մի ռուս ֆուտբոլասերի հարցաքննումից հետո նույնիսկ լուսանկարել են, որից հետո միայն բաց են թողել:

Նշեմ, որ համանման հարցաքննում, առավել ևս լուսանկարում կատարելու համար պետք է լուրջ հիմքեր  լինեն, այլապես սա օրենքից դուրս է:

Հիշեցնեմ, որ Ռուսաստան-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին Մոսկվայի ժամանակով 21:00-ին:

Աղբյուրը՝ www.animargaryan.org

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more