▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական հետք «կազինոներ»-ի մասին փոստանջյանական հնչեցրած հարցում. «Ժողովուրդ»

«Այս օրերին շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչու, թողած ռուս սահմանապահների հետ կապված միջադեպը, Հայաստանից մեկուկես միլիոն հայերի արտագաղթի թեման կամ այլ՝ ավելի սուր հարցեր, Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրեց հենց Սերժ Սարգսյանի՝ խաղատանը լինելու մասին հարցը։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ սա ոչ թե Փոստանջյանի կողմից առավելագույնս մեծ սկանդալ ապահովելու ցանկության արդյունք է, այլ մանրակրկիտ մշակված ծրագիր, և Փոստանջյանի հնչեցրած հարցը դրա ընդամենը առաջին քայլն էր։ Բանն այն է, որ Պուտին-Սարգսյան վերջին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի կողմից իմիջիայլոց ակնարկ է արվել Ս. Սարգսյանի՝ խաղատների հանդեպ ունեցած սիրո մասին, ինչից հետո էլ, ըստ մեր տեղեկությունների, վերջինս կայացրել է ՄՄ-ին անդամակցելու որոշումը։

 

Այս մասին տեղեկացած եվրոպացիներն էլ որոշել են դաս տալ իրենց «քցած» Ս. Սարգսյանին՝ԵԽԽՎ–ում Փոստանջյանի միջոցով և, ի դեպ, Դավիթ Հարությունյանի թողտվությամբ բարձրաձայնելով «կազինոների» թեման։ Իսկ այս ամենի նպատակը Ս. Սարգսյանին հասկացնելն էր, որ եթե նա կարծում է, թե իրենք Պուտինից պակաս են տեղեկացված եվրոպական «կազինոներով» իր շրջագայությունների մասին, ապա չարաչար սխալվում է։ Ընդ որում, իր նյարդային պատասխանով Ս. Սարգսյանն ինքն իրեն գցեց ծուղակի մեջ՝ հայտարարելով թե երբեք չի խաղացել «կազինոներում»։ Եվ հիմա, ըստ մեր աղբյուրի, նա կա՞մ ստիպված է լինելու վերանայել ՄՄ-ին անդամակցելու «մտադրությունը», կա՛մ էլ առաջիկայում շրջանառության մեջ կդրվեն համապատասխան տեսանյութեր, որոնք ապացուցում են Ս. Սարգսյանի՝ ԵԽԽՎ-ում արած հայտարարության հակառակը»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more