Ռուսաստանում շատ լարված են Նիկոլի ու նրա շրջապատի պահվածքի պատճառով։ Պարզվել է Փաշինյանի ուղիղ գաղտնի կապերի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ. այս մասին իր թելեգրամյան էջում գրում է ռուսաստանահայ մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը։
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բոլոր բանակցությունները, որոնք վարում են փոխվարչապետ Գրիգորյանը, ԱԳ նախարար Միրզոյանը և փոխխոսնակ Ռուբինյանը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ, փոխանցվում են անձամբ Փաշինյանին՝ ներառյալ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցները, որոնք Հայաստանում սկսվել են 2020 թվականի հոկտեմբերից։ Այս բոլոր փաստաթղթերը Նիկոլը փոխանցում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանին (ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի զարմիկը), որը գաղտնի փակ կապով` իր հատուկ նոութբուքի միջոցով, որը նրան տվել են ամերիկացիները, փոխանցում է ԱՄՆ Պետքարտուղարությանը»,-գրել է նա։
Աղբյուրը՝ yerkir.am