▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսներն ինչ-որ բան գտել են ու Նիկոլին ասում են՝ խելոք մնա»

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի գրառումը․

«Ռուսաստանի դեսպանատան նոտան ուղղակի նշանակում է, որ Մոսկվան սկսում է «բլից» խաղալ։

Սուրմալուի հետ կապված Հայաստանում հակառուսական հայտարարություններ չկային, բայց ռուսներն ինչ-որ բան գտել են, ու Նիկոլին ասում են, որ խելոք մնա։ Եթե խոսքը «ծռերի» հայտարարության մասին է, ապա այս դեպքում պարզ, երկու քայլանի տուն-տունիկ է․ սկզբում ԳՌՈՒ-ն ծռերին ասում է, որ հայտարարություն անեն, հետո դրա հիման վրա դեսպանատունը Նիկոլից էլի ինչ-որ բան է պահանջում, որ Ադրբեջանին կամ Թուրքիային ծախի։ Հիմա դա կարող է լինել միջանցքը, անկլավները, իրանական գազատարը փակելը կամ էլի ուրիշ բան, դետալները Նիկոլն ու Լավրովը կիմանան։

Մեթոդի տեսանկյունից կարեւորն այն է, որ Կրեմլը արդեն բլից է խաղում, նա էլ զահլա չունի, որ ընդդիմություն ոտքի հանի, միտինգներ անի, վրաններ խփեն, եւ այլն, որ դրա հիման վրա Նիկոլը զիջումների գնա։

Պարզապես դեսպանատունն է նոտա հղում, իսկ հասկացողը կհասկանա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more