▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոզա Լինի «Snap»-ը հնչում է բրազիլական սերիալում

«Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինի «Snap»-ը երգչուհու  առաջ նորանոր դռներ բացեց ու ճանաչում բերեց:

Այս անգամ երգի հետ կապված նորությունը Լատինական Ամերիկայից է, իսկ ավելի ստույգ ֆուտբոլի եւ սերիալների հայրենիք Բրազիլիայից: «Snap»-ը «Երկիր եւ կիրք» նոր սերիալի սաունդթրեքն է:

Սերիալում նկարահանվել են հայ հեռուստադիտողներին հայտնի դերասաններ՝ Սուզանա Վիեյրան, Դեբորա Ֆալաբելան, Կայա Ռեյմոնդը, Գլորիա Պերեսը եւ ուրիշներ:

«Երկիր եւ կիրքը» հեռարձակվում է մայիսի 8-ից ու պատմում է մի ուսուցչուհու կյանքի մասին, որի ամուսնուն սպանում են: Երբեք հողագործությամբ զբաղվելու փորձ չունենալով՝ նա մեծ հաջողություններ է գրանցում ֆերմերային բիզնեսում: Այդ ամենը, բնականաբար, համեմված է սիրո, կրքի ու հարաբերությունների մասին հետաքրքիր դրվագներով:

Աղբյուրը՝ Բրավո․am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more