▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա կարող է անգամ ճակատագրական լինել երկրի համար»․ Ռաֆայել Թեյմուրազյան

Պրոֆեսոր Ռաֆայել Թեյմուրազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի լրագրողներ ու դիտորդներ, գուցե նաև «ընդդիմադիրներ», վերլուծությունների ու մեղադրանքների ժամանակ դեռ շատ կունենաք, բայց գործընթացը դեռ չի ավարտվել. ԿԸՀ-ն հիմա էլ հայտարարում է, թե մոտ 1.5 միլիոն մասնակցի մեջ ԲՀԿ-ին խորհրդարան անցնելու համար պակասում է 15 քվե։ Սա փոքր հարց չէ, ու կարող է անգամ ճակատագրական լինել երկրի համար։
ԲՀԿ-ի՝ ԱԺ անցնելու դեպքում Փաշինյանին սահմանադրական մեծամասնություն ունենալու համար պակասելու է 9 մանդատ, չանցնելու դեպքում` 6: Առանց սահմանադրական մեծամասնության Փաշինյանը չի կարող Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն փոխել, իսկ ԲՀԿ-ի չանցնելը նրան զգալիորեն մոտեցնում է այս կամ այն միջոցներով նման մեծամասնություն ստանալուն։
Մինչև ուշ գիշեր հաղորդումներ կային, որ բանակը քվեարկության ավարտից ժամեր անց էլ դեռ քվեարկում է։ Ընդամենը մեկ ընտրատեղամասում արդյունքների վերանայումը կամ չեղարկումը կարող է փոխել խորհրդարանի պատկերը։
Հայաստանի պատմության մեջ թերևս առաջին անգամ է, որ քվեարկության արդյունքը կասկածի տակ է դնում ոչ թե «ընդդիմությունը», այլ՝ իշխանությունը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more