▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա լավ դաս էր Ադրբեջանի մեծամիտ, պարծենկոտ նախագահի համար.«Հայոց աշխարհ»

 

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Կարելի՞ է ասել, որ մեր բանակը եւ քաղաքական ուժերը պատվով դուրս եկան այս փորձությունից՝ ապացուցեցին, որ այսօր էլ պատրաստ են դիմակայել ադրբեջանական ագրեսիային, ինչպեսեւ 20-25 տարի առաջ։
Պատասխանելով մեր այս հարցին՝ Արտակ Դավթյանը երեկ նշեց. «Իհա՛րկե, եւ դա լավ դաս էր առաջին հերթին Ադրբեջանի եւ նրա մեծամիտ, պարծենկոտ նախագահի համար։ Գործնականում բոլորի համար պարզ դարձավ՝ մեր պատասխանն ինչպիսին կլինի, եթե Ադրբեջանը, Աստված մի արասցե, լայնածավալ գործողություններ սկսի Արցախի եւ Հայաստանի դեմ։
Զերծ մնալով ռազմական հռետորաբանությունից՝ մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք, եւ ոչ մեկ անգամ. եթե Ադրբեջանը փորձի կյանքի կոչել հոխորտանքները, որ հնչում են ադրբեջանական վերնախավի կողմից, պատասխանը համարժեք կլինի, եւ այդ պատասխանը չուշացավ։ Եթե հակառակորդը դիմի ավելի լայնածավալ ռազմական արկածախնդրության, վստահ եմ, հակահարվածը կլինի այնքան ուժգին, որ ուղղակի կսասանի ադրբեջանական պետականության հիմքերը։
Մենք եւս պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից, ցանկացած պահի պատրաստ լինենք դիմակայելու Ադրբեջանի եւ իր ավագ եղբոր՝ Թուրքիայի ոտնձգություններին, լինեն դրանք ռազմի դաշտում, դիվերսիոն ներխուժումների եւ սահմանային տարաբնույթ սադրանքների տեսքով, դիվանագիտական ասպարեզում թե քարոզչական դաշտում։
Հաշվի առնելով, որ սպառազինությունների շարունակական բարելավումը եւ արդիականացումը անընդհատ գործընթաց է, մենք էլ պետք է ըմբռնումով վերաբերվենք դրա համար հատկացվող գումարներին եւ սիրենք, փայփայենք մեր բանակը՝ որպես անկախության տարիներին ձեւավորված ամենակայացած կառույցներից մեկը»։

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Կարելի՞ է ասել, որ մեր բանակը եւ քաղաքական ուժերը պատվով դուրս եկան այս փորձությունից՝ ապացուցեցին, որ այսօր էլ պատրաստ են դիմակայել ադրբեջանական ագրեսիային, ինչպեսեւ 20-25 տարի առաջ։Պատասխանելով մեր այս հարցին՝ Արտակ Դավթյանը երեկ նշեց. «Իհա՛րկե, եւ դա լավ դաս էր առաջին հերթին Ադրբեջանի եւ նրա մեծամիտ, պարծենկոտ նախագահի համար։ Գործնականում բոլորի համար պարզ դարձավ՝ մեր պատասխանն ինչպիսին կլինի, եթե Ադրբեջանը, Աստված մի արասցե, լայնածավալ գործողություններ սկսի Արցախի եւ Հայաստանի դեմ։ Զերծ մնալով ռազմական հռետորաբանությունից՝ մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք, եւ ոչ մեկ անգամ. եթե Ադրբեջանը փորձի կյանքի կոչել հոխորտանքները, որ հնչում են ադրբեջանական վերնախավի կողմից, պատասխանը համարժեք կլինի, եւ այդ պատասխանը չուշացավ։ Եթե հակառակորդը դիմի ավելի լայնածավալ ռազմական արկածախնդրության, վստահ եմ, հակահարվածը կլինի այնքան ուժգին, որ ուղղակի կսասանի ադրբեջանական պետականության հիմքերը։ Մենք եւս պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից, ցանկացած պահի պատրաստ լինենք դիմակայելու Ադրբեջանի եւ իր ավագ եղբոր՝ Թուրքիայի ոտնձգություններին, լինեն դրանք ռազմի դաշտում, դիվերսիոն ներխուժումների եւ սահմանային տարաբնույթ սադրանքների տեսքով, դիվանագիտական ասպարեզում թե քարոզչական դաշտում։ Հաշվի առնելով, որ սպառազինությունների շարունակական բարելավումը եւ արդիականացումը անընդհատ գործընթաց է, մենք էլ պետք է ըմբռնումով վերաբերվենք դրա համար հատկացվող գումարներին եւ սիրենք, փայփայենք մեր բանակը՝ որպես անկախության տարիներին ձեւավորված ամենակայացած կառույցներից մեկը»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայոց Աշխարհ»  թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more