«Ըստ իս՝ բավականին անիմաստ հաստիքներ կան: Մասնավորապես, ասե՛ք՝ փոխքաղաքապետի երկրորդ օգնականն ինչի՞ն է միտված, ո՞ւմ համար է նախատեսված: Որովհետև եթե սա լիներ նախահեղափոխական շրջանում՝ նախկին իշխանությունների օրոք, վստահ եմ՝ դահլիճում նստած անձանց 50-70 տոկոսն ասելու էր՝ փոխքաղաքապետի սիրուհու կամ բարեկամի համար նախատեսված հաստիք է»,- հայտարարեց Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ներկայացնում էր օրակարգի 13-րդ հարցը. նախագծով առաջարկվում է «օպտիմիզացիայի արդյունքում ունենալ նոր պաշտոնների ավելացումներ, որը հնարավորություն կտա իրականացնել ավելի արդյունավետ կառավարում»: |