▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա նշանակում է՝ մենք այլևս պետականություն չունենք․․․Վարդան Հակոբյան

Սա նշանակում է՝ մենք  այլևս պետականություն չունենք․․․Վարդան Հակոբյան

Քաղաքագետ Արա Պողոսյանն էլ գրում է.

«Ո'չ միայն Հայոց Ցեղասպանության ճանաչման, այլ ընդհանրապես` ազգային շահի վերաբերյալ ռազմավարություն չունեցող պետությունը վերածվում է պարզապես կորպորացիայի։

Ի դեպ` պետական շահը ազգային շահին հակադրող խեղկատակները չգիտեմ` գիտակցաբար թե՞ անգիտակցաբար պետությունը զրկում են ֆունկցիոնալ և լեգիտիմ լինելուց։

Բացատրեմ.

Առաջին պետությունների ստեղծման նպատակը ոչ թե այդ կազմակերպության ծառայելն էր, այլ այդ կազմակերպության միջոցով հավաքական անվտանգության, իրավունքների, այլ կերպ ասած ժամանակակից ընկալմամբ` ազգային շահի սպասարկումն էր։

Այս մոտեցումը ընկած էր հենց ժամանակակից լիբերալիզմի ակունքներում` Ռուսոյի «Հասարակական դաշինքի» տեսության հիմքում։

Հիմա, երբ ասում են, որ ազգային շահը պետք է ստորադասվի կորպորատիվ շահին (իսկ պետական շահի մեկուսացումը ազգային շահից, պետությանը դարձնում է կորպորացիա), սկսվում է ինքնության ու ազգային իդեալների դիստանցավորում պետությունից։

Չասեմ չէ՞, դրա հետևանքները»։

Աշխարհում Ազգային պետություններն առավել կայուն միավորներ են, որոնց պետական քաղաքականության հիմքը, առանցքը ազգային շահն է։

Միջազգային հարաբերությունները հիմնված են «ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀ»-ի վրա։

***

Նշենք, որ  ՔՊ-ն վարչության նիստի ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է՝ Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում պաշտոնապես արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը։

«Արձագանքի կարիք չենք տեսնում, որովհետև Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից»,-ասել է  Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին։

info@asekose.am/095519696
Հասարակություն more