▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սադրողը քաջ տեղյակ էր նաև օրենսդրական հակասությանը.«Ժողովուրդ»

Այն, որ Գյումրիում կատարված աննախադեպ հանցագործությունից հետո շատերն են փորձում պղտոր ջրում ձուկ որսալ, ակնհայտ է: Ընդ որում, դա արվում է բոլոր մակարդակներում՝ ռուսական իշխանական եւ ընդդիմադիր շրջանակներից սկսած, ավարտած ադրբեջանա-թուրքական եւ ամերիկյան ուժերով: Հայաստանի իշխանություններն այս փուլում հայտնվել են բոլոր կողմերից հարվածներ ստացող միայնակ, վտիտ պատանու դերում, որը ուժ չունենալով հարվածներին հակադարձել` առավելագույնը կարողանում է  արմունկներով երեսը փակել` դեմքին հարվածներ չստանալու համար:

Անկախ այն հանգամանքից, թե կատարվածը պարզապես այդ ճիվաղի ձեռքի գործն էր, կազմակերպված էր ինչ-ինչ անձնական կամ կենցաղային հողի վրա, թե դա շատ  վտանգավոր եւ հեռահար նպատակներով ծրագրված սադրանք էր, ակնհայտ է մի բան՝ Հայաստանում կրքերն այդ աստիճան չէին թեժանա, եւ իրավիճակն էլ այդքան վտանգահարույց չէր դառնա, եթե ՌԴ եւ ՀՀ իրավական հարցերով եւ փոխադարձ օգնության մասին տխրահռչակ այդ համաձայնագիրը կազմված լիներ պաշտաճ ձեվով` առանց ՌԴ կամ ՀՀ Սահմանադրության հետ հակասությունների:

Եթե այդ փաստաթղթում ամեն ինչ լիներ հստակ, անգամ եթե այն իմպերատիվ կերպով սահմաներ, որ ռուս զինվորականին միանշանակ պետք է հանձնել ռուսական արդարադատությանը, Գյումրիում կրքերն այդ աստիճան չէին բորբոքվի: Մարդիկ իրենց նվաստացած եւ խաբված չէին զգա, եւ վերջին օրերի զարգացումներն էլ, թերեւս, այլ կլինեին: Ասել է թե՝ եթե կատարվածը լավ կազմակերպված սադրանք էր, ապա սադրողը քաջ տեղյակ էր նաեւ օրենսդրական այս հակասությանը եւ շատ լավ հաշվարկել էր դրա խաղարկման  հետեւանքները:

Այդ համաձայնագիրը, սակայն, մշակել, կազմել եւ 1997թ. օգոստոսի 29-ին Մոսկվայում ստորագրել են շատ կոնկրետ մարդիկ, այն Հայաստանի ՍԴ-ում քննարկվելուց հետո վավերացրել են ԱԺ-ում, ինչից առաջ փաստաթուղթն  անցել է համապատասխան փորձաքննություններ,  քննարկումներ հանձնաժողովներում եւ այլն:  Միով բանիվ` քաջ հայտնի է, թե ովքեր են Հայաստանի գլխին եկած այս փորձանքի շահարկման համար հնարավորություն ստեղծողները: 

Բնականաբար դա արվել է մասնագիտական հանցավոր անփութության, այլ ոչ թե դիտավորության արդյունքում, բայց ինչպես տեսանք՝ դրա հետեւանքով այսօր մենք բոլորս կանգնած ենք լրջագույն փորձության առջեւ:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more