▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շահին. Մխիթարյանն ինձ Կագավային է հիշեցնում

armsport.am: Դորտմունդի «Բորուսիայի» և Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Նուրի Շահինն անկեղծացել է, որ իր թիմակից և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանն իրեն հիշեցնում է Շինջի Կագավային։

Ճապոնացին, հիշեցնենք, հենց «ռուրյան» թիմից է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Անկեղծ ասած՝ Մխիթարյանն ինձ հիշեցնում է Շինջի Կագավային: Կարծում եմ, նույնիսկ, Հենրիխն ավելի արագ է , քան Կագավան»,- Շահինի խոսքերը մեջբերում է միջազգային մամուլը:

Հենրիխ Մխիթարյանը բոլորովին վերջերս է տեղափոխվել «Բորուսիա»: 24-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմել է 27.5 միլիոն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը:

Հավելենք նաև, որ Մխիթարյանն արդեն հասցրել է աչքի ընկնել Գերմանիայի փոխչեմպիոնների և Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակցի կազմում։ Իր թիմի անցկացրած ընկերական մրցավեճերից մեկում, «Բազելի» դեմ խաղում (3:1), հայ ռմբարկուն դարձել է գոլի (ի դեպ, եզրափակելով Շահինի կատարած փոխանցումը) և գոլային փոխանցման հեղինակ։

Իսկ երեկ՝ հուլիսի 13-ին, թուրքական «Բուրսասփորի» հետ դիմակայությունում (4:1), մասնակցելով առաջին խաղակեսին, կրկին հաջող հանդես եկավ՝ դառնալով երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։

 

Աղբյուրը` armsport.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more