▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանադրությունը բռնաբարվեց, երբ Նիկոլը հայտարարեց՝ «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Այսօր Սահմանադրության օրն է և Նիկոլ Փաշինյանը ապրիլմեկյան իր լավագույն հումորն է արել, ասելով՝ «Ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը ճանաչված է որպես ժողովրդվարական պետություն։ Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է»։


Իհարկե, Հայաստանը հերձողների և թաղողների արևմտյան միացյալ կալոդը իրենց աշխարհաքաղաքական կտերը ցանելու համար ժողովրդավարության բաստիոնի ճարտարապետ Նիկոլին կարող են անգամ Նոբելյան մրցանակ տալ, ինչպես Քենիայում տվեցին ոմն մի տիկնոջ՝ Վաանգարի Մատաին, ով այդ մրցանակը ստացավ քենիացի կանանց իրավունքների պաշտպանության համար, հետո պարզվեց, որ սույն տիկինը շարքային ժուլիկ էր։ Բայց, նման նախադեպից ՀՀ Սահմանադրության ապրիլմեկյան էպատաժը բնավ չի նսեմանում։
Եւ այսպես՝ ՀՀ Սահմանադրությունը, որը բռնաբարվել է բազմցիս, Նիկոլի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո գրեթե ամեն օր ենթարկվում է բռնաբարության՝ ընդ որում՝ խմբակային։
Այն բռնաբարվեց, երբ Նիկոլը հայտարարեց՝ «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»։
Այն բռնաբարվեց, երբ նիկոլը «ֆաս» հրաման տվեց հարձակվել Սահմանադրական դատարանի վրա ու արգելել ՍԴ դարավորների մուտքն իրենց աշխատասենյակ։
Այն բռնաբարվեց, երբ Նիկոլը հայտարարեց՝ «կա՞ մի դատավոր, որ ես ասեմ ու իմ ասածը չանի»։ Ու պարզվեց՝ գրեթե չկա նման դատավոր։
Այն բռնաբարվեց, երբ ՆԻկոլի օգնական դատախազ-աղջիկը քիթը խոթում էր քաղաքական ընդդիմախոսների քրեական գործերի մեջ ու դրանք խմբագրում։
Այն բռնաբարվեց, երբ ուսապարկերի խորհրդարանը, Վահագն Քերթողի (նույն ինքը՝ Հովակիմյան) մեկնությամբ ՀՀ Սահմանադրությունը բազմակի անգամ սարքեցին պոլի շոր։
Այն բռնաբարվեց, երբ Նիկոլը դրեց Ջհանգիրյանի վզին, վերջինս էր իր հերթին սկսեց դնել այլոց վզերին։
Ու ՀՀ Սահմանադրության ֆուլ բռնաբարությունների էպիզոդները դեռ երկար կարելի է թվարկել։
Եթե միջազգային մի ատյան լիներ, ապա ՀՀ Սահմանադրությունը, հատկապես թավշյա ու ոչ բռնի կատաստրոֆայից հետո, պիտի դիմեր Սահմանադրությունների բռնաբարման և թրաֆիքինգի կենտրոն՝ ակնկալելով միջազգային պաշտպանություն։
Հա, ու ամենազվարճալին Նիկոլի այսօրվա ապրիլմեկյան ուղերձում՝ «Պիտի ցավով արձանագրեմ, որ ժողովրդավարությունը, խոսքի, կարծիք արտահայտելու ազատությունը երբեմն հանգեցնում է ատելության խոսքի, հայհոյախոսության»։
Այն, որ դագաղներով, սև լենտերով ու անեծքներով իշխանության եկածը խսում է ատելության խոսքից, իհարկե, կոմիքս է։
Բայց Նիկոլը ոչ մի պատահական բառ չի ասում, եթե անգամ շատերի թվում է, թե հերթական բլթոցն էր։
ՀՀ Սահմանադրությունը վերջնական «ժողովրավար» տեսքի բերելու համար մնում է նրա առաջին հոդվածում ավալացնել՝ «Կա՛մ Նիկոլը կման Հայաստան ցմահ ղեկավար, կա՛մ Հայաստան չի լինի»։ Իսկ մեկ այլ հոդվածով սահմանել՝ «Նիկոլին քննադատող և հայհոյող ցանկացած սուբյեկտ ենթակա է մահապատժի, բայց հումանիզմից ելնելով՝ մահապատժի ընտրության ձևը թողնվում է զոհին»։
Էնպես որ, Պապուա Գվինեայի Ուլավուն հրաբուխը թեթեւ «զաժիգալկա» է ՀՀ Սահմանադրության պերմանենտ բռնաբարությունների սալյուտների ֆոնին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more