▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանի բիզնեսը չի տուժի.«Ժամանակ»

 

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծի 3-րդ հավելվածի 42 կետում սահմանված է, որ 2015-2025 թվականների ընթացքում վերամշակման համար շաքարի հումքի ներմուծումը ՀՀ ազատվում է մաքսատուրքերից: ՀՀ-ն, սակայն, երաշխավորում է, որ վերամշակման համար ներմուծված հումքը եւ դրանից արտադրված սպիտակ շաքարը չեն արտահանվի Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս եւ Ղազախստան: Իր հերթին ՀՀ-ն չի կարող սահմանափակումներ մտցնել ՌԴ-ից, Բելառուսից եւ Ղազախստանից սպիտակ շաքարի ներմուծման վրա: Այս համաձայնությունը կարելի է դիտարկել որպես կոմպրոմիսային տարբերակ ՀՀ շաքարի հումք ներմուծողի եւ ԵՏՄ մյուս անդամների միջեւ, որոնցից առաջինը 10 տարով ազատվում է մաքսերից, սակայն կորցնում այս ոլորտի միանձնյա տնօրինումը՝ հնարավորություն տալով ԵՏՄ անդամ մյուս երեք երկրներին թափանցել ՀՀ շաքարավազի շուկա:
Այսպիսով, ի տարբերություն դեղորայքի, ավտոմեքենաների, սերմնացուի, մսամթերքի եւ մի շարք այլ ապրանքատեսակների՝ շաքարավազի հումք ներմուծողները… իսկ, ավելի ճիշտ, ներմուծողը առաջիկա 10 տարում իր վրա չի կրի ԵՏՄ անդամակցության ծանր բեռը:
Այն, որ շաքարավազ ներմուծողի շահերն առանձնակի ուշադրության են արժանացել բանակցային գործընթացում, երեւում է նաեւ այն հանգամանքից, որ ի տարբերություն շատ այլ ապրանքատեսակների՝ շաքարավազը եւ շաքարի հումքի ներմուծման կարգավորումները տրված են պայմանագրի 3-րդ հավելվածում: Այդ հավելվածում, բացի շաքարի հումքից, տեղ են գտել ռազմական տեխնիկայի եւ քաղաքացիական ինքնաթիռների մաքսազերծման վերաբերյալ արտոնությունները:
Հարկ է նշել, որ շաքարավազի հումքն էլ է թանկանալու, սակայն միայն 2015 թվականին: Սակայն այն, որ շաքարավազի հումքի համար սահմանվել է այդքան երկար արտոնյալ ժամկետ (ի տարբերություն ոչ պակաս կարեւոր այլ ապրանքատեսակների), ըստ ամենայնի, պայմանավորված է այն հանգամանքով, որ դրա ներմուծողը ԵՏՄ անդամակցության շուրջ բանակցողների կուսակցական ընկեր Սամվել Ալեքսանյանն է:
Իսկ բանակցողները, ենթադրաբար, կուսակցական ընկերոջ բիզնեսի համար ջանք ու եռանդ չեն խնայել ռուսների հետ բանակցությունների ժամանակ»։

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծի 3-րդ հավելվածի 42 կետում սահմանված է, որ 2015-2025 թվականների ընթացքում վերամշակման համար շաքարի հումքի ներմուծումը ՀՀ ազատվում է մաքսատուրքերից: ՀՀ-ն, սակայն, երաշխավորում է, որ վերամշակման համար ներմուծված հումքը եւ դրանից արտադրված սպիտակ շաքարը չեն արտահանվի Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս եւ Ղազախստան: Իր հերթին ՀՀ-ն չի կարող սահմանափակումներ մտցնել ՌԴ-ից, Բելառուսից եւ Ղազախստանից սպիտակ շաքարի ներմուծման վրա: Այս համաձայնությունը կարելի է դիտարկել որպես կոմպրոմիսային տարբերակ ՀՀ շաքարի հումք ներմուծողի եւ ԵՏՄ մյուս անդամների միջեւ, որոնցից առաջինը 10 տարով ազատվում է մաքսերից, սակայն կորցնում այս ոլորտի միանձնյա տնօրինումը՝ հնարավորություն տալով ԵՏՄ անդամ մյուս երեք երկրներին թափանցել ՀՀ շաքարավազի շուկա:Այսպիսով, ի տարբերություն դեղորայքի, ավտոմեքենաների, սերմնացուի, մսամթերքի եւ մի շարք այլ ապրանքատեսակների՝ շաքարավազի հումք ներմուծողները… իսկ, ավելի ճիշտ, ներմուծողը առաջիկա 10 տարում իր վրա չի կրի ԵՏՄ անդամակցության ծանր բեռը:

Այն, որ շաքարավազ ներմուծողի շահերն առանձնակի ուշադրության են արժանացել բանակցային գործընթացում, երեւում է նաեւ այն հանգամանքից, որ ի տարբերություն շատ այլ ապրանքատեսակների՝ շաքարավազը եւ շաքարի հումքի ներմուծման կարգավորումները տրված են պայմանագրի 3-րդ հավելվածում: Այդ հավելվածում, բացի շաքարի հումքից, տեղ են գտել ռազմական տեխնիկայի եւ քաղաքացիական ինքնաթիռների մաքսազերծման վերաբերյալ արտոնությունները:

Հարկ է նշել, որ շաքարավազի հումքն էլ է թանկանալու, սակայն միայն 2015 թվականին: Սակայն այն, որ շաքարավազի հումքի համար սահմանվել է այդքան երկար արտոնյալ ժամկետ (ի տարբերություն ոչ պակաս կարեւոր այլ ապրանքատեսակների), ըստ ամենայնի, պայմանավորված է այն հանգամանքով, որ դրա ներմուծողը ԵՏՄ անդամակցության շուրջ բանակցողների կուսակցական ընկեր Սամվել Ալեքսանյանն է:
Իսկ բանակցողները, ենթադրաբար, կուսակցական ընկերոջ բիզնեսի համար ջանք ու եռանդ չեն խնայել ռուսների հետ բանակցությունների ժամանակ»։

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ»  թերթի  այսօրվա  համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more