▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սամվել Կարապետյանը կարող էր ապրել հանգիստ կյանքով, բայց նա կդառնա վարչապետ, որպեսզի հայ ժողովուրդը ունենա հանգիստ կյանք և տնտեսական բարեկեցություն»

Ուժեղ Հայաստան կուսակցությունը տեսանյութ է տարածել ու գրել․ «Սամվել Կարապետյանը կարող էր ապրել հանգիստ կյանքով, բայց նա կդառնա վարչապետ, որպեսզի հայ ժողովուրդը ունենա հանգիստ կյանք և տնտեսական բարեկեցություն։ Ահա այսպես է գործում ուժեղ առաջնորդը։ Այցելություն Սիսիան և Գորիս»։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, մարտի 26-27- ին աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում։

Սամվել Կարապետյանը ֆինանսապես ապահովված է, Հայաստանի միակ առաջնորդն է լինելու, որ գալուց որևէ բանի կարիք չի ունենալու: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ Սիսիան այցի ժամանակ:

«Ամեն ինչ փորձել ենք, Հայաստանը տարբեր առաջնորդներ է ունեցել, բայց երբեք չենք փորձել մարդ, ով փողի կարիք չունի, ու իր ամբողջ կյանքը  տնտեսությունն է եղել: Հարևան երկրի առաջնորդը՝ լինելով իր հոր տղան, մեծ կապեր ունի, իսկ մեր առաջնորդն ի՞նչ կապեր ունի, ո՞նց կարող է այդ «գելերի» մեջ բան պայմանավորվել: Պետք է մարդը անցած ճանապարհ ու կապեր ունենա, ճանաչի, թե աշխարհի ամեն երկրում ոնց է դրվածքը: Ինքը՝ նախ ցանկանալու է կյանքը բարելավվի, երկրորդը՝ դրսում շրջապատ չի ունենալու:

Ուղղակի հանգիստ կյանք ապրելու այլընտրանք ունենալով՝ Սամվել Կարապետյանը որոշել է չապրի հանգիստ կյանք, մտնի սրա տակ ու փորձի փոխել: Բոլոր ղեկավարներին էլ ընդունում ենք՝ թե լավ, թե վատ, ու հարգում ենք, բայց որևէ մեկը չկա, որ տնտեսական անցյալ ունենա ու տասնյակ հազարավոր մարդկանց հետ աշխատած լինի, իմանա, թե ոնց է հաղթահարվում աղքատությունը, իսկ Սամել Կարապետյանն աշխարհի տարբեր երկրներում նույն ճանապարհը անցել է:

Հայերը վատ են ապրում միայն Հայաստանում, դա նրանից է, որ համակարգը չենք կարողացել սարքել, Կարապետյանը իր կյանքը ներդնում է Հայաստանի զարգացման համար, ուրիշ մոտիվացիա ու ուրիշ օգուտ՝ քան Հայաստանի զարգացումն է, ինքը չի կարող ունենալ»,- նշել է նա:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության աշխատանքային այցը շարունակվում է։

info@asekose.am/095519696
Հասարակություն more