▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սանդրա Բալոքը և Ջոնի Դեպը մրցանակի են արժանացել «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում

Երեկ երեկոյան Nokia համերգասրահում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվել են ԱՄՆ-ում 2014թ. «Ժողովրդական ընտրություն» (People's Choice) մրցանակի արժանացած դերասանների անունները: Այս տարի մրցանակի են արժանացել դերասանուհի Սանդրա Բալոքն ու դերասան Ջոնի Դեպը: 

People's Choice-ը ԱՄՆ-ում միակ մրցանակն է, որի հաղթողները որոշվում են համաժողովրդական քվեարկության արդյունքով:

Ըստ հանդիսատեսի` տարվա լավագույն դերասանուհին Սանդրա Բալոքն է: Նա համաժողովրդական քվեարկության արդյունքում ճանաչվել է նաև «Լավագույն կատակերգու դերասանուհի» և «Լավագույն դրամատիկական դերասանուհի» անվանակարգերի հաղթող: 


Բալոքն արժանացել է նաև մրցանակի «Լավագույն կինոդուետ» անվանակարգում՝ «Ձգողականություն» ֆիլմում դերակատարման համար:

Իսկ «Ժողովրդական ընտրություն» անվանակարգին արժանացած դերասան Ջոնի Դեպը  այս անվանակարգում առաջ է անցել այնպիսի դերասաններից, ինքպիսիք են Հյու Ջեքմանը, Չենինգ Տատումը, Լեոնարդո դի Կապրիոն ու Ռոբերտ Դաունի Կրտսերը: 

Ըստ հանդիսատեսի՝ տարվա լավագույն ֆիլմը «Երկաթե մարդը-3» ֆիլմն է, լավագույն երաժշտական ալբոմը՝ Ջասթին Թիմբերլեյքի The 20/20 Experience-ը:

Տեղեկացնենք, որ  «Ժողովրդական ընտրություն» մրցանակը շնորհվում է 1975-ից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more